Խաչատուր Ավետիսյանի «Որտեղ գտնեմ քեզ» երգն է՝ Ռուբեն Մաթևոսյանի և Հովհաննես Բադալյանի կատարմամբ։ Խոսք՝ Լյուդվիգ Դուրյանի։
Երգի խոսքերը՝
Քարից թռան երկու կաքավ,
Թռան սրտիս պես,
Ախ, դու իմ յար, ախ, դու իմ լավ
Որտեղ գտնեմ քեզ:
Արևի հետ դու գնացիր,
Լուսնի հետ արի,
Դու չես գալիս, ամեն օրս
Դարձել է տարի:
Սիրտս բացվել է վարդի պես
Արի գարնան արևի պես,
Ախ, հովերն ել չեն գտնում քեզ
Արի, յար, արի:
Վայ լե լե լե, վայ լե լե լե
Աչքս արցունքով լցվել է,
Ախ, հովերն ել չեն գտնում քեզ
Արի, շուտ արի:
Հավքերն անցան երամ-երամ
Բայց ես մենակ եմ,
Այրվում եմ ես, դու չես տեսնում,
Կանչող կրակ եմ:
Քեզ չեմ տեսել ամբողջ տարի,
Իմ արև, արի,
Մի թող դառնամ լացող աղբյուր
Քո ճանապարհին։
Կյանք եմ ուզում, որ սիրեմ քեզ,
Որ չնայեմ տխուր ամպին,
Որ մազերդ շողերի պես
Փռես իմ ճամփին:
Վայ լե լե լե, վայ լե լե լե
Աչքս արցունքով լցվել է,
Ախ, հովերն ել չեն գտնում քեզ
Արի, յար, արի
Արի շուտ արի
Արի, յար, արի:
Смотрите видео Rouben Matevosyan and Hovhannes Badalyan - Vortegh gtnem qez (Armenian song) онлайн, длительностью часов минут секунд в хорошем качестве, которое загружено на канал ԱՅԳԱԲԵՐ 02 Ноябрь 2024. Делитесь ссылкой на видео в социальных сетях, чтобы ваши подписчики и друзья так же посмотрели это видео. Данный видеоклип посмотрели 292 раз и оно понравилось 22 посетителям.